Կարծիքներ

Փորձագետը կարևորում է Հայաստանի չեզոքությունը Սիրիայում իրականացվող գործողություններին

1 րոպեի ընթերցում

Փորձագետը կարևորում է Հայաստանի չեզոքությունը Սիրիայում իրականացվող գործողություններին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը պետք է չեզոքություն ցուցաբերի Ռուսաստանի Դաշնության կողմից Սիրիայում իրականացվող գործողությունները մեկնաբանելիս: «Ես մշտապես վերապահումներով եմ վերաբերվել այն հայտարություններին, որ մենք պետք է աջակցենք ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի և Արևմուտքի միացյալ կոալիցիային, քանի որ այդ կոալիցիան ավելի շատ է մտածում սիրիա-թուրքական սահմանի պահպանության, քան ԻԼԻՊ-ի դեմ պայքարի մասին: Ես համոզված եմ, որ Հայաստանը չպետք է միջամտի այս բոլոր գործընթացներին` պահպանելով չեզոքություն»,-«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան`լրագրողների հետ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց «Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի մամուլի ակումբի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում