Տնտեսություն

Երվանդ Զախարյանը Երևան է հրավիրել իրանցի բանկիրներին

1 րոպեի ընթերցում

Երվանդ Զախարյանը Երևան է հրավիրել իրանցի բանկիրներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Երևան է հրավիրել իրանցի բանկիրներին այդ ոլորտում համագործակցության խթանումը համակարգելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-֊ը՝ վկայակոչելով իրանական «Մեհր» լրատվական գրծակալությունը, այս մասին ՀՀ նախարարը նշել է հոկտեմբերի 5-ին Թեհրանում Իրանի արտահանման զարգացման բանկի կառավարիչ Ալի Սալեհաբադի հետ հանդիպմանը։ Ալի Սալեհաբադին իր հերթին հույս է հայտնել բանկային համագործակցության ոլորտում երկկողմ համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական բանկի միջեւ բանկային վերահսկողության մասին փոխըմբռնման հուշագիր» է ստորագրվել 2007թ.։ Իսկ 2009-ին կնքվել է բանկային վերահսկողության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը։ 2010թ. հունվարի 27-ին Երևանում գումարվեց հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր, որով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առեւտրատնտեսական, բանկային, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, առողջապահության եւ մյուս բնագավառներում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում