Գործարարների միության նախագահը ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջից ցանցերի «առողջացում» է ակնկալում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործարարների միությունը բարձր է գնահատում ՀԷՑ-ի գնորդի` «Տաշիր » ընկերության նախորդ տարիների գործունեությունը Հայաստանում և մեծ հույսեր է կապում հայկական էլեկտրացանցերի արդիականացման աշխատանքում այդ ընկերության գործունեության հետ: ««Տաշիրն» այն կազմակերպությունն է, որ իր ծրագրերով ու գործունեությամբ Հայաստանում ապահովել է բարձր ու դրական իմիջ: Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ ՀԷՑ-ի նոր սեփականտերերը կգնան ՀԷՑ-ի «առողջացմանը», իրենց ներդրումներով կնպաստեն համակարգի արդյունավետության բարձրացմանը, ինչից կշահեն և´ բիզնեսը, և´ հասարակությունը »,-հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա կարծիքով` նոր սեփականատերերի ներդրումների շնորհիվ, էլեկտրաէներգիայի հաճախակի թանկացումներ չեն լինի, հոսանքի որակն էլ ավելի կբարձրանա, ՀԷՑ-ի վաճառն ունի 2 դրական կողմ` առաջինը, որ ՀԷՑ-ը գնեց լավ վարկանիշունեցող «Տաշիր» ընկերությունը, երկրորդը` Հայաստանն ազատվեց ռուսական, ատկատներով աշխատող, համակարգից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մակարյանը, անդրադառնալով հոսանքի թանկացման հետ կապված կառավարության փոխհատուցման որոշմանը, ողջունեց կառավարության այդ քայլը, սակայն մնում է իր այն կարծիքին, որ փոքր բիզնեսին կամ քաղաքացիներին փոխհատուցվող գումարները կարելի էր օգտագործել, օրինակ, Գյումրիում բնակարանաշինության համար: «Այդ գումաներով կարելի էր կառուցել 6-7 հարյուր բնակարան:Եթե վերցնենք և´ քաղաքացիներին, և ´ բիզնեսին փոխհատուցվող վերջնական թվերը և հաշվարկենք 256 կվտ/ժամ 7 դրամի տարբերությամբ 1 տարվա կտրվածքով կստացվի, որ յուրաքանչյուրի համար այդ գումարը կազմելու է մոտ 50 դոլար», - նշեց Մակարյանը:

Հայերեն

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները

Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել է դառնալ ԵՄ առաջին ասոցացված անդամը

Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes