Ջեք Հաջինյանի քարոզարշավի բյուջեն 2-3 անգամ գերազանցում է մյուս թեկնածուների բյուջեն

1 րոպեի ընթերցում

ՄՈՆԹԵԲԵԼՈ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելո քաղաքի քաղաքապետ Ջեք Հաջինյանը քաղաքային խորհրդի ընտրություններին կմասնակցի նախընտրական քարոզարշավի ամենամեծ բյուջեով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Whittier Daily News կայքը, Հաջինյանը քաղաքային խորհրդում վերընտրվելու քարոզարշավի համար հավաքել է ավելի քան 90 հազար դոլար, որը 2-3 անգամ գերազանցում է մյուս թեկնածուների բյուջեները: Ընդ որում` Հաջինյանի քարոզարշավի ֆինանսավորման համար հավաքված գումարի 20 տոկոսից ավելին ապահովել է հայ համայնքը

Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Քաղաքային խորհրդի ընտրություններում մյուս թեկնածուներն են Ֆերնանդո Չակոն (55 հազար դոլար), Վանեսա Դելգադոն (42 հազար 704 դոլար), Քրիստինա Կորտեզը (19 հազար դոլար), Քիմբերլի Էն Կոբոսը (6 հազար 700 դոլար), Ուիլիամ Պաոլիսոն (2 հազար դոլար), Միքայել Սամարին-Պոպովը և Ռենդի Սմիթը (հազարական դոլարով):

Հայերեն العربية English

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres