Տնտեսագետը հաջորդ տարի ակնկալում է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը չի բացառել 2016 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման հնարավորությունը` ներկայացնելով է իր հիմնավորումը: «Մենք պետք է մշտապես գիտակցենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի գոյացումը կախված է համակարգում իրականացվող ծախսերի չափերից: Ներկայիս սեփականատերը շահագրգռված է բարձրացնել ՀԷՑ-ի կառավարման արդյունավետությունը, որի համար խոստացել է կատարել պատշաճ չափի ներդրումներ: Բացի այդ` նոր սեփականատերը անպայման քայլեր է ձեռնարկելու` իր ձեռնարկության ծախսերը կայունացնելու ուղղությամբ, որից հետո մենք կարող ենք ակնկալել նաև էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հոկտեմբերի 5-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց նա` հավելելով, որ իր հաշվարկների համաձայն` ՀԷՑ-ի համակարգերի արդիականացման համար անհրաժեշտ է մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում:

«Տաշիր գրուպ» ընկերությունների խումբը սեպտեմբերի 30-ին հայտարարեց, որ ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում «Ինտեր ՌԱՕ» ընկերության էլեկտրաէներգետիկ ակտիվները:

«Հայաստանի բնակչությանն օժանադակելու նպատակով որոշում է ընդունվել սեփական միջոցներից` ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով գալիք մեկ տարվա ընթացքում` մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը. փոխհատուցել 2015թ-ի օգոստոսի 1-ից տեղի ունեցած սակագնի բարձրացման տարբերությունը բնակչության և փոքր բիզնեսի համար»,- նշել է Սամվել Կարապետյանը:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին