Ես արդեն խաղում եմ եվրոպական բարձրակարգ ակումբում. Հենրիխ Մխիթարյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական Stern պարբերականին՝ անդրադառնալով Գերմանիայում ապրելուն եւ Թոմաս Տուխելի հետ փոխհարաբերություններին:

«Դորտմունդում հիմա բնակվում եմ քաղաքի հարավային հատվածում, որտեղ բնակարան եմ վարձել: Ես կարծում եմ, որ ժամանակն է սեփական տանն ապրել, այլ ոչ թե բազայում և օր ու գիշեր ֆուտբոի մասին չմտածել»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`ասել է Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը խոսել է նաև իր Դորտմունդի «Բորուսիա»-ի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխեի հետ փոխհարաբերությունների մասին՝ մասնավորապես ասելով. «Մարզիչ Տուխեի հետ ունեցած առաջին իսկ խոսակցությունից հետո ինձ համար պարզ դարձավ, որ նա վստահում է ինձ»:

Պարբերականի այն հարցին, թե արդյոք Մխիթարյանը չի երազում Եվրոպական ավելի բարձրակարգ ակումբում խաղալ, հայ կիսապաշտպանը պատասխանել է. «Ես արդեն խաղում եմ եվրոպական բարձրակարգ ակումբում»:

Դորտմունդի «Բորուսիա»-ն այժմ Բունդեսլիգայում 17 միավորով 2-րդ տեղում է եւ հաջորդ հանդիպումը կանցկացնի Մյունխենի «Բավարիա»-ի հետ:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան