Քաղաքականություն

Հայկական զինուժը ունակ է համարժեք պատասխանել ԼՂ հակամարտության գոտում իրականացվող սադրանքներին. ՀԱՊԿ

2 րոպեի ընթերցում

Հայկական զինուժը ունակ է համարժեք պատասխանել ԼՂ հակամարտության գոտում իրականացվող սադրանքներին. ՀԱՊԿ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները մեծ ուշադրություն են դարձրել Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ով բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրելու մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը` անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ն որևէ կերպ չի արձագանքում Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն ստեղծելու քայլերին:

«Նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարը ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է խնդրի էությունը: Հավաքական ուժերը գործի դնելու հետ կապված յուրաքանչյուր գործողության համար պետք է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը։ Եթե արձագանք չի եղել, ինչպես դուք եք ասում, հնարավոր է այն պատճառով է, որ դեռ այդքան էլ երկար ժամանակ չի անցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սեմերիկովը` հավելելով, որ Հայաստանի զինված ուժերն ու անվտանգության համակարգն ի վիճակի են համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականացվող սադրանքներին։

Նա նաև հավելեց, որ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններն անուշադրության չեն մատնում այդ խնդիրը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում