Մշակույթ

Սարագոսայում և Մադրիդում կայացել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ

1 րոպեի ընթերցում

Սարագոսայում և Մադրիդում կայացել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարագոսայում և Մադրիդում սեպտեմբերի 25-26-ին տեղի են ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Իսպանիայում հայտնի և մեծ համբավ վայելող ջութակահար, օրերս լատինական Գրեմմի մրցանակի առաջադրված, Արա Մալիկյանի համատեղ համերգները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգները տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ;

Կատարվել են դասական, ժամանակակից և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Համերգներին ներկա են եղել Իսպանիայի քաղաքական, մշակութային և լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, Իսպանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում