ԵԽ պատգամավորը դատապարտում է միջազգային հանրության լռությունն Ադրբեջանի գործողությունների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի անդամ Խորդի Սեբաստիան վստահ է` Հայաստանի և ԼՂ դեմ Ադրբեջանի իրականացրած վերջին հարձակումները նպատակ ունեին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա խստորեն դատապարտել է միջազգային հանրության անգործությունն ադրբեջանական կառավարության գործողությունները զսպելու հարցում:«Ես ամաչում եմ միջազգային հանրության պահվածքից: Այն ուշադրություն չի դարձնում և ուրիշ կողմ է նայում: Ցավալի է, բայց կարծում եմ, որ դա պայմանավորված է տնտեսական շահերով: Ադրբեջանը լուրջ ճնշում է գործում Եվրոպայի նկատմամբ` մասնավորապես կիրառելով իր էներգետիկ ռեսուրսները»,- նշեց ԵԽ պատգամավորը:

Նա համոզմունք հայտնեց, որ Եվրոպան պետք է աջակցի խաղաղության և Կովկասում խաղաղ համակեցության հաստատմանը: «Հարձակումները նպատակ ունեին ապակայունացնել տարածաշրջանը: Ադրբեջանը դեմ է ժողովրդավարական կառավարություններին, քանի որ դրա առկայության պարագայում ավելի ակնհայտ կդառնան երկրի թերությունները: Ներկայում Ադրբեջանի կառավարությունը հոմանիշն է կաշառակերության, մարդու իրավունքների ոտնահարումների»,- եզրափակեց Խորդի Սեբաստիան` հավելելով, որ ադրջանական իշխանությունները փորձում են ամեն կերպ ճնշել ժողովրդավարությունը:

Հայերեն English Русский

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց