Կարծիքներ

ԵԱՏՄ-ում ռուբլիով առևտրի առաջարկը բխում է Հայաստանի շահերից. պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ում ռուբլիով առևտրի առաջարկը բխում է Հայաստանի շահերից. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավարական նշանակության ապրանքների առևտուրը ԵԱՏՄ շրջանակներում ռուբլիով իրականացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը տեղին է և բխում է Հայաստանի պետական և տնտեսական շահերից: Սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: «Խոսքը տվյալ դեպքում էներգակիրների մասին է, և եթե միայն խոսենք գազի ներկրման թվերի մասին, ամեն ինչ պարզ կդառնա, թե ինչու է այդ առաջարկը մեզ համար շահավետ: Մենք Ռուսաստանից տարեկան ներկրում ենք 1.7 միլիարդ խորանարդ մետր գազ: 1.7 միլիարդը, եթե բազմապատկենք ներկայում գործող սակագնով՝ 1000 խորանարդ մետրի համար 165 դոլար, կստանանք մոտավորապես 350 միլիոն դոլար: Եթե հաշվի առնենք նաև ռազմավարական այլ ապրանքատեսակները՝ նավթը, դիզվառելիքը և բենզինը, մենք կտեսնենք, որ ընդհանուր առմամբ դա կազմում է շուրջ 600 միլիոն դոլար գումար: Պարզ է, որ Ռուսաստանին դոլարով վճարելը մեզ համար բեռ է, և մենք այստեղ տուժում ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելքումյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը գազի, բենզինի, դիզվառելիքի գների հարցում պետք է կարողանա ճկուն քաղաքականություն վարել:

Անդրադառնալով խոսակցություններին, թե Ռուսաստանի համար ձեռնտու չի լինի այդ ապրանքատեսակների առևտուրն իրականացնել ռուբլիով՝ Մելքումյանն ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը միասնական տնտեսական կառույց է, և վաղ թե ուշ այդ միության անդամ երկրներն անցնելու են միասնական տնտեսական հաշվարկների: «Տնտեսական շահը և տնտեսական քաղաքականությունը պետք է զուգորդվի համապատասխան քաղաքականությամբ: Եվ հենց նման հարցերում է կարևոր այն, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է: Մենք ժամանակի ընթացքում այս հարցի վերաբերյալ պետք է կարողանանք համապատասխան լուծումներ գտնել»,- ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ պաշտոնական շրջանակների կողմից արձագանք չի եղել ՀՀ վարչապետի առաջարկին՝ Մելքումյանը նկատեց, որ արձագանքներն այդքան հեշտ չեն լինում: «Մենք պետք է հաշվի առնենք, որ բյուջետային տարվա կեսից չեն կարող հստակ արձագանքել այդ առաջարկին: Աշխատանքային ձևաչափով այդ քննարկումներն անպայման գնում են, սակայն ես տեղյակ եմ, որ ռուսական, մերձբալթյան և եվրոպական փորձագիտական որոշ շրջանակներ դրական են գնահատել այդ առաջարկը»,- ասաց պատգամավորը:

Նա կարևորեց այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետի կողմից նման առաջարկ է հնչել, ինչը, կարելի է ասել, Հայաստանի կառավարության դիրքորոշումն է, իսկ Հայաստանի կարծիքը չի կարող անտեսվել, քանի որ այն ԵԱՏՄ լիիրավ անդամ երկիր է:

Տեղադրություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Մարզեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

Իրավունք

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

Հայաստան

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում