ՄԽ հայտարարությունը հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա. Դավիթ Բաբայան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խնբի համանախագահների` սեպտեմբերի 27-ի հայտարարությունը շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների ողջ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա: «Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր հայտարարություն է, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական իշխանություններն են հանդիսանումՀայաստան-Ադրբեջան սահմանինև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծումլարվածության միակ հրահրողը: Ադրբեջանը պետք էհամաձայնի հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննությանմեխանիզմների մշակմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են ներդնել նման մեխանիզմներ: Հայկականերկուհանրապետություններն արդեն տվել ենիրենց համաձայնությունը դրանց ներդրմանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում` նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նա նկատեց, որ Ադրբեջանի նման գործելաոճը դարձել է իր ապրելակերպի մի մասը, որը բնորոշ է տոտալիտար-ֆաշիստական պետության: «Ներքին և արտաքին ագրեսիայի դրսևորումը նմանատիպ ֆաշիստական պետությունների հիվանդություններից է: Երկրի ներսում ադրբեջանական իշխանությունները համատարած խախտում են մարդու իրավունքները, հետապնդում են ընդդիմության գործիչներին, աշխատանքից ազատում են դիվանագետներին` հետագայում հետապնդելու նպատակով: Ադրբեջանին ձեռնտու է սահմանային իրավիճակի սրումը` թեժ ներքաղաքական վիճակից և առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ժողովրդական զանգվածներին երկրում կուտակված խնդիրներից շեղելու, ինչպես նաև արտաքին թշնամու կերպարը զարգացնելով` լրացուցիչ ձայներ հավաքելու համար»,-շեշտեց Բաբայանը:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե Ադրբեջանի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրթիռակոծման փաստը արդյոք կարելի է համարել լայնամասշտաբ պատերազմական գործողությունների սկզբնավորման ազդակ, Դավիթ Բաբայանն ասաց հետևյալը. «Նույնիսկ կատարյալ ագրեսորները միշտ թաքցնում են իրենց նպատակները: Ադրբեջանին ձեռնտու է վարել այսպիսի հեռահար պատերազմ, չնայած որ մեր զինված ուժերն արժանի հակահարված են տալիս Ադրբեջանին` մեծ կորուստներ պատճառելով նրանց»:

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրիուն (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը` Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձին-առանձին և նախարարների հետ միացյալ հանդիպումներից հետո հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ. «Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարի խախտումների հետաքննության` ԵԱՀԿ առաջարկած մեխանիզմը: Առանց այդպիսի մեխանիզմի կողմերը կշարունակեն միմյանց մեղադրել շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին մահացու հարվածներ հասցնելու մեջ: Հայաստանը համաձայնել է քննարկել մեխանիզմի մանրամասները. մենք կոչ են անում Ադրբեջանին անել նույնը»:

Համանախագահները խիստ տոնով դատապարտել են հրետանու կիրառումը, որը վերջին օրերին լուրջ վնասներ ու կորուստներ է պատճառել` ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին:

Հայերեն English Русский

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց