ԵԽ պատգամավորը պաշտոնական հարցադրոււմներ է հղել ադրբեջանական հարձակումների կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը հարցադրումներ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին՝ Հայաստանի քաղաքացիների հանդեպ անդրբեջանական հարձակումների կապակցությամբ: Հայկական գյուղերում տեղացող ագրեսիայի հետևանքով երեք կանանց զոհերի դեպքերն արդեն դատապարտվել են Եվրոպական խորհդարարանի բազմաթիվ պատգամավորների կողմից անցյալ ուրբաթ օրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունից, Ֆրանկ Էնգելն (ԵԽ ԵԺԿ խմբակցություն) իր հարցադրումներում ընդգծել է այն փաստը, որ այս ամիս Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է հարձակում կատարում խաղաղ քաղաքացիների հանդեպ Հայաստանի Հանրապետության հողի վրա: Պատգամավորը դիել է տիկին Մոգերինիին՝ իր դիրքորոշումը հայտնել ռազմական նման գործողությունների մասին:

Էնգելը ընդգծել է նաև, որ ագրեսիայի երկրորդ դեպքը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների՝ Նյու Յորքում կայանալիք խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների նախաշեմին: Պարոն Էնգելը, որը նաև ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am) Խորհրդատվական խմբի անդամ է, նշել էԱդրբեջանի հանդեպ Եվրոպական խորհրդարանի կողմից վերջերս հաջորդաբար ընդունված երկու բանաձևերը (2014թ. սեպտեմբեր, 2015թ. սեպտեմբեր)՝ անդրադառնալով մասնավորապես երկրի ղեկավարության հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին առաջարկություններին:

‹‹Կարծում եմ, որ պարոն Էնգելի քայլը բավականին կարևոր է: Ամբողջ Եվրոպական միությունը պարտավոր է արձագանքել այս ագրեսիային, հատկապես երբ ԵՄ հարևանության և Արևելյան գործընկերության մաս կազմող երկիրը հարձակում է կատարում մյուսի հանդեպ››,- պարզաբանել է ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

Պարոն Էնգելի հարցադրումնեը կթարգմանվեն Եվրոպական միության աշխատանքային լեզուներով: Հարցադրումները ստանալուց հետո երեք շաբաթվա ընթացքում Արտաքին գործողությունների ծառայությունը կհրապարակի իր պատասխանը:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ