Ադրբեջանը լայնածավալ գործողություններ սկսելու ռեսուրսեր չունի. Գագիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը չունի մարդկային, ռազմական և քաղաքական ռեսուրսներ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու համար: Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Այնպես որ, ես հույս ունեմ, որ սահմանային լարվածությունը պատերազմի չի վերածվի: Ակնկալում եմ նաև, որ այն «ձնհալը», որն այսօր տեղի է ունենում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը և Ադրբեջանն ընդհանուր եզրեր կգտնեն հակամարտությունը խաղաղ կարգավորման ճանապարհով տանելու և գործը պատերազմի չհասցնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հարությունյանը:

Նա նաև շեշտեց, որ այս պահին Ադրբեջանին պատերազմը ձեռնտու չէ այն առումով, որ Ադրբեջանում սկսել են գլուխ բարձրացնել ծայրահեղական գաղափարախոսություն ունեցող ուժեր, որոնք սպառնում են տապալել Ալիևի իշխանությունը, իսկ նրանց դեմ պայքարելու համար լուրջ ռեսուրսներ են հարկավոր:

Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները չեն կարող պատերազմի մեջ մտնել Հայաստանի հետ և միևնույն ժամանակ պայքարել ծայրահեղական ուժերի դեմ: «Ես նաև այն կարծիքին եմ, որ ընտրություններից առաջ Ալիևը սահմանին լարվածություն է ստեղծում այդ ծայրահեղական ուժերին ցույց տալու համար, որ ինքն էլ նրանցից պակաս ծայրահեղական չէ»,- եզրափակեց քաղաքագետը:

Հայերեն English Русский

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց