Ֆուտբոլ

Բլատերը վաղաժամ չի հեռանա ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Բլատերը վաղաժամ չի հեռանա ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի փաստաբան Լորենց Էրնին պաշտոնական հայտարարություն է արել, որում հերքել է Բլատերի` իր պաշտոնից վաղաժամ հեռանալու մասին լուրերը: Նախորդ շաբաթ շվեյցարական իշխանությունները նոր գործ են հարուցել Բլատերի դեմ:

«Այսօր նախագահ Բլատերը պատմել է ՖԻՖԱ-ի անդամներին, որ համագործակցում է իշխանությունների հետ: Յոզեֆը հաստատել է, որ չի արել անօրինական որևէ բան և տեղեկացրել, որ կմնա ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Նա բացատրել է, որ վճարումները եղել են միայն փոխհատուցումներ և ոչինչ ավելին, դրանք նաև արձանագրվել են հաշիվներում: Պարոն նախագահը ոչ մի մեկնաբանություն չի անի այդ հարցի շուրջ, քանի որ հետաքննությունը շարունակվում է»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով Championat.com-ը, այդ մասին ասված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում