Ֆուտբոլ

Մովսիսյանի և Զե Լուիշի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ կլինեն սեպտեմբերի 29-ին

1 րոպեի ընթերցում

Մովսիսյանի և Զե Լուիշի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ կլինեն սեպտեմբերի 29-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվողներ Յուրա Մովսիսյանի ու Զե Լուիշի առողջական վիճակի հետ կապված տեղեկություններ կստացվեն սեպտեմբերի 29-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնի է դարձել Championat.com-ին:

Մովսիսյանը վնասվածք էր ստացել ՌԴ պրեմիեր լիգայի 8-րդ տուրում` «Ռոստով»-ի հետ խաղում: Այսօր տեղեկություն էր տարածվել, որ մոսկովյան թիմի մյուս հիմնական հարձակվողը` Զե Լուիշը շարքից դուրս է մնացել մեկ ամսով: Հարձակվողը վնասվածք է ստացել 10-րդ տուրում կայացած «Զենիթ»-ի հետ խաղում, որն ավարտվել էր ոչ ոքի` 2:2 հաշվով, իսկ գոլերից մեկը խփել էր հեձնց Զե Լուիշը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում