Կարծիքներ

Թուրքիան «կանաչ լույս» է տվել Ադրբեջանի ագրեիսիվ քաղաքականությանը. Սաֆրաստյան

2 րոպեի ընթերցում

Թուրքիան «կանաչ լույս» է տվել Ադրբեջանի ագրեիսիվ քաղաքականությանը. Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը կապված է ադրբեջանական ղեկավարության այն սխալ հաշվարկի հետ, թե սահմանին լարվածություն առաջացնելու եղանակով հնարավոր կլինի ազդեցություն ձեռք բերել Նյու Յորքում Մինսկի խմբի միջնորդական առաքելության շրջանակներում տեղի ունեցող բանակցությունների վրա: Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը նման քայլերի է գնում Թուրքիայի համաձայնությամբ:

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի այս ագրեսիվ պահվածքը հենց բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունենալու նպատակ է հետապնդում: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ցանկացած նման որոշում ընդունելու պարագայում խորհրդակցում է Թուրքիայի հետ: Եվ, հաշվի առնելով Թուրքիայի մեծ ազդեցությունը Ադրբեջանի քաղաքականության վրա` կարող ենք ասել, որ եթե Ադրբեջանը չստանար Թուրքիայի համաձայնությունը, նման քայլերի չէր գնա: Սակայն նա գնում է այդ քայլերին, ինչը նշանակում է, որ Թուրքիան «կանաչ լույս» է տվել Ադրբեջանի այս ագրեսիվ պահվածքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ընդգծեց Սաֆրաստյանը:

Նա չբացառեց, որ դա կարող է կախված լինել Թուրքիայի որոշ աշխարհաքաղաքական հաշվարկներից: «Սակայն Թուրքիայի նման պահվածքի հստակ արդյունքները ես չեմ տեսել: Երբ կտեսնենք արդյունքները, այն ժամանակ կարելի է վերլուծել և հասկանալ, թե որոնք են Թուրքիայի նպատակներն այս ուղղությամբ»,- հավելեց Սաֆրաստյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում