Հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորված բերդավանցիների առողջական վիճակը բավարար է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքի` հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածբնակիչների առողջական վիճակը բավարար է. նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը: «Նրանցից մեկը հենց սեպտեմբերի 24-ին բուժօգնություն է ստացել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ու տուն գնացել, իսկ մյուսը դեռ բժշկական կենտրոնում է, նա ականաբեկորային վիրավորումը ստացել է ոտքի հատվածում, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գաբրիելյանը:

Նա նաև հայտնեց, որ իրավիճակը սահմանին այս պահին հանդարտ է, հակառակորդի կողմից կրակոցներ չկան: Հակառակորդի կողմից կրակոցներ չեն եղել նաև գիշերվա ընթացքում:

Գաբրիելյանի խոսքով` Բերդավանի գյուղապետարանում ձևավորվել է հանձնաժողով, որն այս պահին հաշվարկում է հակառակորդի գնդակոծության հետևանքով համայնքի բնակիչների կրած վնասները: Նա հավելեց, որ Կառավարությունը ողջ վնասը փոխհատուցելու է: «Կառավարությունը միշտ նման դեպքերից հետո փոխհատուցել է վնասները: Այսօր նաև Տավուշի մարզպետն է եղել մեր համայնքում: Նրա հետ ամեն ինչ նայել ենք, հրահանգել է, որպեսզի շուտ հանձնաժողով ձևավորենք՝ վնասի չափը հաշվելու համար: Հանձնաժողովում կան նաև մարզպետարանի ներկայացուցիչներ, մասնագետներ, չափագրողներ: Շուտով նրանք կավարտեն իրենց աշխատանքը և արդյունքները կներկայացնեն Կառավարությանը` փոխհատուցման համար»,- եզրափակեց համայնքի ղեկավարը:

Հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքումսեպտեմբերի24-ինզոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Զոված քաղաքացիներն են`1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:

Հայերեն English Русский

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն