Ադրբեջանը ցանկանում է խափանել բանակցային գործընթացը. Աղվան Վարդանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը բանակցային գործընթացը խափանելու համար ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր կարևոր հանդիպումից առաջ խախտում է հրադադարի ռեժիմը: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Այս խնդրին լուծում տալու երկու ճանապարհ կա: Մեկը՝ ուժի դեմ կիրառել ավելի մեծ ուժ, ինչը, կարծում եմ, մեր բանակը որոշ չափով անում է: Երկրորդ՝ ես խորապես համոզված եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ցանկության և միասնաբար գործելով կարող են առնվազն կտրուկ նվազեցնել լարվածությունը, հակառակորդի սադրանքները, կարող են կանխել անմեղ մարդկանց սպանությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Վարդանյանը:

Թե ինչու չեն կարողանում դրան հասնել, Աղվան Վարդանյանը դա պայմանավորեց համանախագահ երկրների ոչ միասնական գործելով: «Սա իսկապես շատ մտահոգող է, և այս պարագայում դարձյալ մեր հույսը մնում է մեր բանակի հզորությունը, հակառակորդին համարժեք պատասխան տալու կարողությունը»,- եզրափակեց պատգամավորը:

Սեպտեմբերի 24-ին հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2- ը` վիրավորվել: Զոված քաղաքացիներն են` 1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ`Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:

Հայերեն

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները