Հանոյում կայացել է ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի մայրաքաղաք Հանոյի «Մելիա» հյուրանոցային համալիրի հանդիսությունների սրահում սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ընդունելությանը ներկա են եղել Վիետնամի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիետնամում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, «Հայաստան-Վիետնամ» բարեկամական խմբինախագահության անդամներ, տնտեսական, հասարակական-քաղաքական շրջանակների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ընդունելության պատվավոր հյուրն է եղել Վիետնամi արտաքին գործերի նախարարի օգնական Վու Կուն Մինը:

Ներկաների առջև բացման խոսքով հանդես է եկել Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը՝ ներկայացնելով անկախությունից ի վեր ՀՀ կայացման ուղին, ձեռքբերումներն ու հաջողությունները: Անդրադառնալով հայ-վիետնամական երկկողմ հարաբերություններին՝ դեսպան Վարդանյանը բարձր է գնահատել փոխադարձ շահերի և բարեկամության վրա ձևավորված համագործակցությունը: Դեսպանը վստահություն է հայտնել, որ երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերը կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ երկու ժողովուրդների:

Վիետնամի ԱԳ նախարարի օգնական Վու Կուն Մինն իր ելույթում ընդգծել է, որ չնայած երկու երկրների միջև եղած աշխարհագրական հեռավորությանը՝ հայ-վիետնամական հարաբերությունները միշտ էլ աչքի են ընկել առանձնակի ջերմությամբ։ Ըստ Վու Կուն Մինի` վիետնամցի ժողովուրդը հիշում և գնահատում է անկախության համար իր մղած պայքարում հայ ժողովրդի ունեցած ներդրումը։ Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին՝ Վու Կուն Մինը վստահություն է հայտնել, որ Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության միջև 2015թ. մայիսին ստորագրված ազատ առևտրի համաձայնագիրը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը և գործարար կապերի ամրապնդմանը։

Երեկոյի ընթացքում հնչել են աշխարհահռչակ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև ցուցադրվել է տեսաշար՝ Հայաստանի տեսարժան վայրերի դրվագներով:

Հայերեն English

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին