Արցախի կայացումն անկախ Հայաստանի ամենամեծ նվաճումներից է. պատմաբան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Հայաստանի հիմնական ձեռքբերումներից էին պետականության ամրապնդման գործընթացն ու բանակի հիմումը: Սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: Շնորհավորելով հայ ժողովրդին Հայաստանի Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ` պատմաբանը խոսեց նաև անկախացած Հայաստանի մյուս ձեռքբերումներից` նշելով, որ Արցախի` իբրև ժողովրդավար պետության գոյությունը, կայացումը, Հայաստանի ամենամեծ նվաճումներից է:

«Լուրջ ձեռքբերումը, որն ունեցավ մեր երկիրն Արցախի ազատագրումից և պետականության կայացումից հետո, արդեն որպես պետություն միջազգային բազմաթիվ կառույցներում հայտնի դառնալն էր: Հայաստանը դարձավ այդ կառույցների ու կազմակերպությունների որոշ մասի անդամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մինասյանը:

Ըստ նրա Հայաստանի անկախանալուց հետո բազմակուսակցական համակարգի և Հայաստանում օրենսդիր, գործադիր դատական իշխանությունների հիմնումը ևս կարևոր ձեռքբերումներ են: Պատմաբանը, որպես ձեռքբերում նշեց նաև, որ անկախության հռչակագրում որոշակի նշումներ են արվել սեփականության ձևերի իրավահավասարության կիրառման մասին:

«Սեփականաշնորհման գործընթաց իրականացվեց 1991 թ.: Գործընթացում մենք փորձեցինք առաջինը լինել, հատկապես հողային սեփականաշնորհման հարցում: Սակայն անհրաժեշտ էր աստիճանաբար գնալ այդ գործընթացին, որպեսզի այն իր հետ չբերեր, որոշակի թերություններ, որոնք կազդեին տնտեսության զարգացման վրա»,- նշեց նա` հավելելով, որ գործընթացն ըստ էության ճիշտ էր, սխալներ կային կիրառության մեջ և սեփականաշնորհման ընդհանուր գործընթացում հողի բաժանումը կատարվել էր որոշակի խախտումներով:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում: 1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում հանրաքվե է անցկացվել ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն հռչակվլու համար: Հայաստանի բնակչության մեծամասնությունը,ավելին քան 99 %-ը ԽՍՀՄ կազմից դուրս գալուն «այո» է ասել: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախ պետություն:

Հայերեն

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները