Գազը ՌԴ ռուբլով գնելը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը. ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պարզաբանել է ԵԱՏՄ երկրների միջև ռազմավարական ապրանքների առևտրուրը ռուբլով իրականացնելու իր առաջարկը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր առաջարկը վերաբերել է էներգակիրներին: «Իմ առաջարկը, մասնավորապես, էներգակիրներին է վերաբերել, որպեսզի, օրինակ, մենք գազը գնենք ռուբլով: Մենք արդեն պայմանավորվել ենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները կքննարկեն այդ հարցը: Այն այդքան արագ լուծելի չէ, սակայն կարևորն այն է, որ մենք արդեն այդ հարցն ընդգրկել ենք օրակարգում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը:

Հարցին, թե ինչն է եղել նման հարց բարձրացնելու պատճառը, ՀՀ վարչապետը պարզաբանեց, որ փոխարժեքի տատանումները որոշակի խնդիրներ են առաջացնում, ուստի, ճիշտ կլինի, որ Հայաստանը գազի համար ՌԴ-ին ռուբլով վճարի: «Ես կարծում եմ, որ դա դրական առաջարկ է և դրական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա»,- շեշտեց վարչապետը:

Դիտարկմանը, թե այդ տարբերակը կարող է ՌԴ-ի համար ձեռնտու չլինել, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, և գազի դիմաց ՌԴ-ին ռուբլով վճարելը Հայաստանի տնտեսության համար ձեռնտու կլինի:

Նա ընդգծեց, որ դեռևս ռուսական կողմից որևէ արձագանք չկա՝ հստակեցնելով, որ եղել է ընդամենը առաջարկ, որպեսզի այդ հարցն ընդգրկվի աշխատանքային խմբերի օրակարգում և քննարկվի:

Սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ելույթ ունենալով Եվրասիական միջխորհրդարանական խորհրդի նիստում, ՀՀ վարչապետը հայտնել Է, որ Հայաստանը պաշտպանում Է այն փաստաթղթերի նախագծերի ընդունումը, որոնք փոխգործակցության տարբեր ոլորտներ են ներառում ԵԱՏՄ-ում:«Մենքամբողջությամբաջակցումենքարդյունաբերականհամագործակցությանխորացման ընդլայնմաննուղղվածքայլերին:Մերպետություններնարդյունավետհամագործակցության ներուժունեն»,- ասել Է նա:

Հովիկ Աբրահամյանը պաշտպանել Է ֆինանսական շուկայի կարգավորման շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները:«ԵԱՏՄ-ինանհրաժեշտԷազգայինարժույթներովփոխհաշվարկներիինտենսիվացմանեւ դոլարիզացիայիկրճատմանմիջոցներձեռնարկել:ՆաեւայժմեականԷփորձիփոխանակումը համաձայնեցվածմակրոտնտեսականքաղաքականությունիրականացնելուհարցերիշուրջ:ԱյդհամատեքստումկարեւորԷԵԱՏՄ-իերկրներիմիջեւռազմավարական ապրանքների փոխադարձառեւտուրըռուբլուհիմանվրա,առանցդոլարիհետփոխկապակցման, իրականացնելուգաղափարը»,- ասել Է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Հայերեն العربية English Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին