Սպորտ

Գաբրիել Սարգսյանը չի շարունակի պայքարը աշխարհի գավաթի խաղարկությունում

1 րոպեի ընթերցում

Գաբրիել Սարգսյանը չի շարունակի պայքարը աշխարհի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սարգսյանը մրցում էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Լագրավի հետ։ Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 43-րդ քայլին զիջեց մրցակցին ևդուրս մնաց հետագա պայքարից։

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով` մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում