Սպորտ

Հրանտ Մելքումյանը զիջեց Դոմինգեսին. շախմատի աշխարհի գավաթի խաղարկություն

1 րոպեի ընթերցում

Հրանտ Մելքումյանը զիջեց Դոմինգեսին. շախմատի աշխարհի գավաթի խաղարկություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը պարտվեց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրի առաջին պարտիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մելքումյանի մրցակիցը երկրորդ մրցափուլում Կուբայի ներկայացուցիչ Պերես Դոմինգեսին էր, ով խաղում էր սպիտակ խաղաքարերով: Ավելի քան 4 ժամ ձգված պարտիան ավարտվեց 39-րդ քայլին, որտեղ Մելքումյանը հանձնվեց: Սեպտեմբերի 15-ին այս շախմատիստները կխաղա ևս մեկ դասական պարտիա, որտեղ արդեն սպիտակ խաղաքարերով կխաղա Հրանտ Մելքումյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում