Սպորտ

Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրի առաջին պարտիայում

1 րոպեի ընթերցում

Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրի առաջին պարտիայում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը աշխարհի գավաթի խաղարկության երկրոր փուլի առաջին պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ մրցափուլում մրցում էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Լագրավի հետ: Սարգսյանը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 29-րդ քայլին կիսեց միավորը Լագրավի հետ:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում