Սփյուռք

Թուրքական իշխանամետ ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածում, թե իբր երկրում լարված իրավիճակի մեղավորը հայերն են

2 րոպեի ընթերցում

Թուրքական իշխանամետ ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածում, թե իբր երկրում լարված իրավիճակի մեղավորը հայերն են

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը վերածել է պատերազմական գոտու միայն այն պատճառով, որպեսզի պահպանի իշխանությունն ու երկրւմ միանձնյա նախագահական համակարգ ներդնի: Տեսակետը Թուրքիայում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերի հայերեն էջերի պատասխանատու-խմբագիր Բագրատ Էստուկյանինն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Էստուկյանը սեպտեմբերի 14-ին Երևանում կայացած ասուլիսին շեշտեց, որ այդ նպատակին հասնելու համար Էրդողանը երկրում բնակվող 20 միլիոն քրդրեի դեմ պատերազմ է սկսել եւ այն խոշոր քաղաքներում, որտեղ ապրում են քրդեր, զինված գործողություններ է իրականացնում:

«Երկրում ահավոր իրավիճակ է: Իշխանամետ ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածում, իսկ գաղտնի ծառայություններն էլ ստուգումներ են կատարում եւ շատ հաճախ խաբում, թե իբր այս ամենի կենտրոնում կանգնած են հայերը»,- ընդգծեց Էստուկյանը` հավելելով, որ շատ հաճախ եթերով հաղորդում են, թե իբր ոչ թե քրդերն են այս իրավիճակի մեղավորները, այլ տեղացի հայերը:

Էստուկյանը շեշտում է, որ վերջին շրջանում թուրքահայերը շատ քաղաքականացված են: Եթե նախորդ ընտրություններին հայերը հիմնականում իրենց ձայնը տվել են աջակողմյան գաղափարախոսությունը պաշտպանող կուսակցություններին, այս անգամ թուրքահայերը իրենց ձայնը տվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: «Թուրքիայում վերջին ընտրություններին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն իրենց ձայնը տվել են նաեւ Թուրքիայում ապրող հույները, ասորիներն ու հրեաները: Պոլսահայերի հիմնական մտահոգությունը տարածվող ապատեղեկատվությունն է: Մենք նաեւ գիտենք, որ թուրքական գաղտնի ծառայությունները գիտեն, թե եկեղեցիները որ ժամին են աշխատում եւ որ ժամերին է աղոթատեղիներում մարդաշատ, կամ` երբ են դպրոցներում դասերն արձակվում, որպեսզի կարողանան հարմար պահին հարձակվել»,- ասաց Էստուկյանը` հավելելով, որ իրավիճակը մինչեւ նոյեմբերի 1-ը` (այդ օրը Թուրքիայում նշանակված է արտահերթ խորհրդարանական ընտրություններ-հեղ.) իրավիճակն ավելի կլարվի եւ դա ձեռնտու կլինի միայն երկրի նախագահին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում