Սփյուռք

Ֆրանսուա Օլանդը Մարկ Մուգալյանին արժանացրել է Ֆրանսիայի ամենաբաբձր պարգևին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսուա Օլանդը Մարկ Մուգալյանին արժանացրել է Ֆրանսիայի ամենաբաբձր պարգևին

ԵՐԵՎԱՆ,14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս Մարկ Մուգալյանը, ով առաջինն էր փորձել է օգոստոսի 21-ին կանգնեցնել Փարիզ-Բրյուսել գնացքի ահաբեկչին,Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից արժանացել է Ֆրանսիայի ամենաբաձր` Քաջության չորրորդ աստիճանի պարգևի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` թվիթերյան իր էջի միջոցով:

Բալայանը լուրը շեշտել է «ահաբեկչություն գնացքում» (on a train) և «հայ» () հեշթեգերով:

Օգոստոսին տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրաձիգով զինված Այուբ Էլ Ղազանիին առաջինը փորձել էր կանգնեցնել 51-ամյա Մարկ Մուգալյանը:

Նա փորձել էր վնասազերծել ահաբերկչին, ձեռքից խլել հրազենը: Գիտնականի քրոջ փոխանցմամբ` հարձակվելով «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված ահաբեկչի վրա, Մարկ Մուգալյանը ստացել էր թափանցող հրազենային վնասվածք նյարդային հանգույցի վրա, ինչը կարող է խանգարել ձախ ձեռքի ամբողջական աշխատանքին: Մուգալյանը տեղափոխվել է հիվանդանոց և մինչ այժմ գտնվում է բժիշկնեևրի հսկողության տակ

Այնուհետև, երեք ԱՄՆ քաղաքացիների, որոնց թվում էին երկու զինվորականներ և մեկ բրիտանացի գործարար, հաջողվել էր վնասազերծել ահաբեկչին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում