Սպորտ

Հայտնի են հայ շախմատիստների մրցակիցները Բաքվի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում

1 րոպեի ընթերցում

Հայտնի են հայ շախմատիստների մրցակիցները Բաքվի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի երեք անդամների մրցակիցները հայտնի են աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի երկրորդ փուլի մրցակից Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Արիշչենկոն է: Գաբրիել Սարգսյանի մրցակիցը Ֆրանսիայի ուժեղագույն շախմատստներից մեկն է՝ Մաքսիմ Լագրավն է, իսկ Հրանտ Մելքումյանը երկրորդ փուլում կխաղա Կուբան ներկայացնող Լայներ Դոմինգեսի հետ:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում