Սպորտ

Սամվել Տեր-Սահակյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից

1 րոպեի ընթերցում

Սամվել Տեր-Սահակյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը դուրս մնաց հետագա պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տեր-Սահակյանի մրցակիցն առաջին մրցափուլում Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկտա Վիտիուգովն էր: Առաջին երկու դասական պարտիաներից հետո հաշիվը հավասար էր, և շախմատիստները հաջորդ փուլի ուղեգիրը խաղարկեցին բլից խաղերի միջոցով, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը զիջեց:

Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարը շարունակում են Հայաստանի հավաքականի անդամներ Հրանտ Մելքումյանը և Լևոն Արոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում