Սպորտ

Հրանտ Մելքումյանը ևս շարունակում է պայքարը Բաքվի աշխարհի գավաթի խաղարկությունում

1 րոպեի ընթերցում

Հրանտ Մելքումյանը ևս շարունակում է պայքարը Բաքվի աշխարհի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում է:

Մելքումյանի առաջին մրցակիցը առաջին փուլում ԱՄՆ ուժեղագույն շախմատիստներից մեկը՝ Գատա Կամսկին: Հրանտին հաջողվեց հաղթել նախ առաջին պարտիայում, իսկ երկրորդում ոչ-ոքի ավարտելով այն դուրս եկավ հաջորդ փուլ:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից հաջորդ փուլի իրավունք է ստացել արդեն Լևոն Արոնյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում, կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում