Ադրբեջանի քաղաքացիական հասարակության մեծ մասը չի կիսում իշխանությունների դիրքորոշումը. Սիմոնա Զյուսկինդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած բելգիացի խորհրդարանականները լավ գիտեն, որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության մեծ մասը չի կիսում իշխանությունների դիրքորոշումը: ՀՀ Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում բելգիացի պատգամավորները նշեցին, որ ամեն օր լսում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին:

«Մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններ, եվրոպական տարբեր կառույցներ ամեն օր անդրադառնում են մարդու իրավունքների կոպիտ խախտումներին: Մենք գիտենք, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության մեծ մասը չի կիսում իշխանությունների դիրքորոշումը, ինչը մեզ մտահոգում է: Կարծում եմ, որ մեզ համար այլևս դժվար կլինի Ադրբեջան գնալ՝ իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար: Միևնույն ժամանակ շատ դժվար է կապ հաստատել այդ երկրի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բելգիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Սիմոնա Զյուսկինդը՝ հավելելով, որ իրենց Հայաստանում և ԼՂՀ-ում զարմացրել է այն հանգամանքը, որ մարդկանց մոտ հակառակորդի նկատմամբ ատելություն չի սերմանվում:

Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Էրվե Բուայենն իր հերթին ընդգծեց, որ Բրյուսել վերադառնալուց հետո իրենց առաջնային գործը կլինի եվրոպական տարբեր կառույցներում մանրամասն նեկրայացնել այն, ինչ տեսել են Հայաստանում և Արցախում: «Մենք կդիտարկենք նաև Ադրբեջան այցելելու հնարավորությունը, որպեսզի այնտեղ էլ ավելի մոտիկից ծանոթանանք իրավիճակին, հասկանանք, թե ինչպես կարելի է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Իհարկե, մենք հասկանում ենք, որ այդ հարցը միանգամից չենք կարող լուծել, մենք նույնիսկ նման լիազորություն էլ չունենք, սակայն մենք կարող ենք մեր ներդրումն ունենալ կողմերի հաշտեցման և խաղաղություն հաստատելու գործընթացում, որի համար մեզ հարկավոր է իրավիճակին ավելի լավ ծանոթ լինել, նպաստել քաղաքացիական հասարակություների շփումներին»,- ընդգծեց բելգիացի պատգամավորը:

Հայերեն

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները