Անհանդուրժողականությունն Ադրբեջանի ներսում ազդում է սահմանային վիճակի վրա. Բեքարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարբերաբար դարձող սրացումներ կան թե’ Հայաստան-Ադրբեջան, թե’ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահամաններում: Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյան:

«Ադրբեջանական զինատեսակների, հրետանու տրամաչափերը բավականին ինտենսիվ փոփոխություն են կրում, և արդեն օգտագործվում են այնպիսի զինատեսակներ, որոնք մինչ այս կամ չէին օգտագործվում կամ օգտագործվում էին շատ հազվադեպ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Ադրբեջանի վարած թե’ ներքին, թե’ արտաքին քաղաքականությանը` Բեքարյանը նշեց, որ Ադրբեջանում օր օրի սրացող իրավիճակը կապված է քաղաքացիական հասարակության, ակտիվիստների , լրագրողների հետ, որոնց նկատմամաբ հետապնդումների մեծ աճ է գրանցվել:

«Ցանկացած երկրի պարագայում արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Ադրբեջանի ներքին քաղաքականության պարագայում ակնկալել, որ երկրի ներսում առկա անհանդուրժողականութունը չի կարող չազդել սահմանային հարևանների հետ հարաբերությունների վրա, երևի թե կլինի միամտություն»,- ասաց նա` հավելով, որ Ադրբեջանի քայլերի համար իրենց որոշակի պատասխանատվությունն ունեն միջազգային կազմակերպությունները, որոնք ամեն կերպ փորձում են իրավիճակը համահարթեցված ներկայացնել, կեղծ հավասարակշռության ներքո չբարձրաձայնել իրավիճակն այնպես, ինչպես կա:

Բեքարյանի դիտարկմամբ` միջազգային կազմակերպությունների կողմից նման վերաբերմունքը Ադրբեջանի քայլերին վերջինիս կողմից կարող են ընկալվել եթե ոչ խրախուսական վերաբերմունք, ապա գոնե «աչքփակոցի» իր գործողությունների նկատմամբ:

Հայերեն

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները