Կարծիքներ

Քաղաքական առումով ՌԴ-ն չի միանա Ադրբեջանի և Թուրքիայի հետ որևէ դաշինքի. Արման Նավասարդյան

1 րոպեի ընթերցում

 Քաղաքական առումով ՌԴ-ն չի միանա Ադրբեջանի և Թուրքիայի հետ որևէ դաշինքի. Արման Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական հարաբերությունները էականորեն տարբերվում են ռուս-ադրբեջանականից, եւ այս առումով հայկական կողմը չի կարող ունենալ մտահոգություն, որ մեծ փոփոխություններ կարող են լինել ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման տեսակետ սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանինն է:

«Քաղաքական առումով ՌԴ-ն չի միանա Ադրբեջանի և Թուրքիայի հետ ոչ մի դաշինիքի: ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունները երբեք չեն եղել շատ բարձր մակարդակի և չեն էլ լինի, սա արդեն կենսափիլիսոփայական խնդիր է: Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից է, իսկ Ադրբեջանը՝ իրավիճակի բերումով հաճախորդ: Սա չի կարող փոխվել»,- ասաց Նավասարդյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում