Սուքիաս Ավետիսյանը բարձր է գնահատում ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպման արդյունքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարևորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախօրեին կայացած հանդիպումը՝ նկատելով, որ հիմնականում քննարկվել են առկա տնտեսական խնդիրների վերացման հետ կապված հարցեր:

«Թեև պաշտոնական տեղեկատվությունն այդ հանդիպման մասին այնքան էլ շատ չէ, սակայն պարզ է, որ հիմնականում քննարկվել են տնտեսական խնդիրները վերացնելու հետ կապված հարցեր, ինչը շատ կարևոր է մեզ համար: Հանդիպման ընթացքում պարզ է դարձել, որ Ռուսաստանը Հայաստանին 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկ է տրամադրելու, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում 5 տարվա ընթացքում 60 միլիոն դոլարի ներդրումներ են արվելու, ինչը նույնպես ողջունելի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ավետիսյանը:

Պատգամավորը նաև կարևորում է այն հանգամանքը, որ Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ Հայաստանին մատակարարվող գազի սակագինը սահմանի վրա 189 դոլարից նվազել 165-ի :

ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում սեպտեմբերի 7-ին: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր փոխանակել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի և հետագա ծրագրերի:

Հայերեն

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները