Կարծիքներ

Էրդողանը կարող է հետաձգել արտահերթ խորհրդարանական ընտրությունները. թուրքագետ

2 րոպեի ընթերցում

Էրդողանը կարող է հետաձգել արտահերթ խորհրդարանական ընտրությունները. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Լևոն Հովսեփյանի դիտարկմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հետաձգել նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները` հաշվի առնելով երկրում առկա ռազմական դրությունը: «Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է անել ցանկացած բան իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակն ապահովելու և հունիսին գրանցված արդյունքը չկրկնելու համար. Թուրքիայի Սահմանադրությունն ընձեռում է նրան այդպիսի հնարավորություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Հովսեփյանը` հավելելով, որ Քրդստանի բանվորական կուսակցության ակտիվ գործունեությունը լուրջ խնդիրներ է առաջացնում Թուրքիայում, ինչը կարող է իր ազդեցությունը թողնել տարածաշրջանի անվտանգության վրա:

Նա նկատեց, որ հունիսին տեղի ունեցած ընտրություններում Քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն 80 մանդատ ստացավ մեջլիսում, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հայտարարությունից հետո քրդական բանվորական կուսակցությունը լայն թափով անցավ ռազմական գործողությունների: «Քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը համոզված չէ, որ կապահովի նույն արդյունքը, իսկ թուրքական վերնախավն ուզում է չեզոքացնել այդ կուսակցությանը»,-ընդգծեց Լևոն Հովսեփյանը`շեշտելով, որ Էրդողանը որոշակի ուղերձ է ուղարկում ընտրազանգվածին, որ իր կուսակցության ընտրության դեպքում երկրում կվերականգվի կայունությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում