Արաբագետները չեն բացառում մոտ ապագայում «Իսլամական պետության» ներթափանցումը Կենտրոնական Ասիա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքն ու հատկապես Սիրիան դեռ երկար ժամանակ կմնան միջազգային հանրության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Պատճառը ոչ միայն Սիրիայում «Իսլամական պետության» ծավալած ահաբեկչական գործողություններն են, այլ նաև այն, որ «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիան դեռ վերջնականապես չի ճշգրտել իր թիրախը, ինչի հետևանքով էլ խնդրի լուծումը կարող է երկարել:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի գնահատմամբ, միջազգային կոալիցիան «Իսլամական պետության» դեմ ցամաքային գործողություններ չի սկսում, իսկ Թուրքիան «Իսլամական պետության» դեմ պայքարի անվան տակ կրակում է քրդական բնակչության վրա: «Վերջին օրերի իրադարձություններից պարզ դարձավ, որ իսլամիստներն անգամ քիմիական զենք են օգտագործել: Նրանք հարձակումներ են գործել Դամասկոսի վրա: Սակայն Դամասկոսում ոչ թե կառավարական ուժերի եւ ահաբեկիչների միջեւ մարտեր են, այլ «Իսլամական պետության» տարբեր խմբավորումների միջեւ զինված հարձակումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գրիգորյանը` հավելելով, որ ներկա դրությամբ Ասադի վարչակարգը տապալելու խնդիր Արևմուտքի մոտ չկա, սակայն վերջինս դեռ լիարժեք չի ընկալում, թե որն է իր թիրախը:

Արաբագետ Հայկ Քոչարյանն էլ շեշտում է, որ չորս տարվա ընթացքում Արևմուտքը հասկացավ, որ Ասադի վարչակարգը դեռեւս այլընտրանք չունի: «Միակ ուժը, որ ներկա դրությամբ Սիրիայում ցամաքային գործողություններ է իրականացնում «Իսլամական պետության» դեմ, կառավարական ուժերն են, բանակն է եւ այս պարագայում, քանի որ առաջնային թիրախն «Իսլամական պետության» ոչնչացումն է, ապա Ասադի վարչակարգը տապալելու հարցը թեպետ օրակարգում է, սակայն արդիական չէ»,- ասաց Քոչարյանը:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` Սարգիս Գրիգորյանը չբացառեց, որ եթե ժամանակի ընթացքում «Իսլամական պետության» գործողությունները չկանխվեն, ապա այդ խմբավորումը կթափանցի Կենտրոնական Ասիա: «Կովկասում արդեն վիլայեթ է ստեղծվել, ինչն արդեն մտահոգիչ է: Իսկ Կենտրոնական Ասիա թափանցելու պատճառները մի քանիսն են` «Իսլամական պետություն»-ը մրցակցում է «Ալ Քաիդա»-ի հետ, իսկ վերջինիս խմբավորումները կենտրոնական Ասիայում են: Բացի այդ, Կենտրոնական Ասիա թափանցելու եւս մեկ պատճառ կա. դա Չինաստանն է: Այնտեղ կան մեծ թվով մահմեդականներ եւ չի բացառվում նրանց միջոցով խմբավորման ստեղծումը»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:

Հայերեն

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26