Հայաստան-Դանիա ֆուտբոլային խաղի հետ կապված FAF-ը հրավիրում է միասնական երթի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Դանիա կայանալիք ֆուտբոլային հանդիպման հետ կապված «Առաջին հայկական ճակատ» ֆուտբոլային երկրպագուների շարժումը (FAF) հրավիրում է միասնական երթի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`hայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին (կարևոր չէ` որ տրիբունայի տոմս եք գնել) սաեպտեմբերի 7-ին, ժամը 16:30-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ՝ մասնակցելու Հայաստան-Դանիա նախախաղային երկրպագուների միասնական մեծ երթին դեպի մարզադաշտ:Բոլորս լինում ենք Ազգային հավաքականի մարզաշապիկներով, կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով:Երթը կմեկնարկի 17:45-ին, խաղի սկիզբը` 20:00-ին է»: