ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Հավաքական թիմերի բաժինը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը չի մասնակցի առաջիկա խաղին Սերբիա-Հայաստան հանդիպման ընթացքում ստացած մկանային վնասվածքի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հայտնում ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստան-Դանիա հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: