Կարծիքներ

Փրկարար ծառայության փոխտնօրենը բարձր է համարում «Շանթ 2015» զորավարժությունների մակարդակը

2 րոպեի ընթերցում

Փրկարար ծառայության փոխտնօրենը բարձր է համարում «Շանթ 2015» զորավարժությունների մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները անցկացվում են շատ բարձր մակարդակով: Նման կարծիք «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:

«Եթե նախկինում երկրում բազմաթիվ քաղաքացիական պաշտպանական միջոցառումներ ենք կազմակերպել խաղաղ պայմաններից պատերազմականին անցնելու սցենարով, ապա այժմ այս զորավարժություններին ներգրավված է ամբողջ երկիրը: Բոլոր պետական գերատեսչությունները և կազմակերպությունները բավական լրջորեն են մոտենում ինչպես փաստաթղթերի ձևակերպման, այնպես էլ այս զորավարժությանն իրենց ընդհանուր մոտեցման առումներով: Տարիներ առաջ, երբ մեր երկիրը գտնվում էր իրական պատերազմական իրավիճակում, մեր պետությունն այսքան ուժեղ կազմակերպված և ներգրավված չի եղել իր ողջ ներուժը, որքան հիմա»,- ընդգծեց նա:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ 2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում