Տարածաշրջանային

Թբիլիսին փոխզիջումային քաղաքականություն չի վարի Ռուսաստանի հետ. Կվիրիկաշվիլի

2 րոպեի ընթերցում

Թբիլիսին փոխզիջումային քաղաքականություն չի վարի Ռուսաստանի հետ. Կվիրիկաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակված Գեորգի Կվիրիկաշվիլին հանդես Է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության գոյություն ունեցող բոլոր ձեւաչափերի շարունակման օգտին եւ հայտարարում Է, որ Վրաստանը ՌԴ-ի հետ կշարունակի պրագմատիկ, բայց ոչ փոխզիջումային քաղաքականությունը: «Անհրաժեշտ Է պահպանել ՌԴ-ի հետ երկխոսության երկու ձեւաչափը: Առաջինը ժնեւյան ձեւաչափն Է, որում գերակշռողը լինելու Է քաղաքական երկխոսությունը, եւ մեր գլխավոր նպատակը Ռուսաստանից ուժի չկիրառման վերաբերյալ երաշխիքներ ստանալն Է, ինչպես նաեւ հրադադարի մասին համաձայնագրի կատարումն ապահովելը: Մյուս կողմից՝ շատ կարեւոր Է Աբաշիձե-Կարասին երկխոսությունը: Կարեւոր են տնտեսական ու հումանիտար այն հարցերը, որոնք քննարկվում են ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում: Ուստի մենք կշարունակենք առավելագույն պրագմատիկ, բայց աստիճանական ու ոչ փոխզիջումային քաղաքականությունը Ռուսաստանի հետ», սեհտեմբերի 4-ի երեկոյան ասել Կվիրիկաշվիլին լրագրողներին:

Ավելի վաղ նա հայտարարել Է, որ Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը չի փոփոխվի, մասնավորապես, երկիրը կշարունակի ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղեգիծը, եվրաինտեգրացման գործընթացը եւ պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում: «Չնայած առկա խնդիրներին, մենք կշարունակենք պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ»,- նշել է Կվիրիկաշվիլին

Նրա խոսքով՝ մեծ ուշադրություն կդարձվի տարածաշրջանում հարեւանների հետ հարաբերություններին, մասնավորապես, կշարունակվի ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչպես նաեւ հարաբերությունները Հայաստանի հետ:

«Վրաստանի արտաքին քաղաքական գերակայությունները, բնականաբար, անփոփոխ են մնում, քանի որ դրանք որոշվել են ոչ թե որեւէ կառավարության ցանկությամբ, այլ Վրաստանի բնակչության ազատ կամքով,- հավելել է Կվիրիկաշվիլին:- Վրաստանը կշարունակի եվրաինտեգրացման եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ուղին, մենք դրա համար ջանքեր չենք խնայի», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Տարածաշրջանային

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Տարածաշրջանային

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Տարածաշրջանային

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

Տարածաշրջանային

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում