Սփյուռք

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն Օբամային և ԱՄՆ Կոնգրեսին սիրիահայերին շտապ օգնելու կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն Օբամային և ԱՄՆ Կոնգրեսին սիրիահայերին շտապ օգնելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կառավարությունը պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի Սիրիայում հայկական համայնքի կարիքները հոգալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ուղերձում այս մասին հայտարարել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Այն մասնավորապես կոչ է արել ԱՄՆ իշխանություններին` հավաստիանալ, որ ամերիկյան և միջազգային օգնությունը հասնում է հայերին և վտանգի տակ գտվող մյուս ժողովուրդներին: «Օգնության տրամադրման ոլորտում եղած բացթողումների հետևանքով բազմաթիվ համայնքներ` հատկապես փոքրամասնությունները, զերծ են մնացել միջազգային օգնությունից»,- նշվում է ուղերձում: Ուղերձում նաև ասվում է, որՀայաստանը մինչ օրս շատ սահմանափակ օգնություն է ստացել:

Հայդատականները կոչ են արել ամերիկահայերին նամակներ ուղարկել Նախագահ Օբամային և իրենց վարչական շրջանը ներկայացնող օրենսդիրներին` իրենց անունից առաջդրելով վերը ներկայացված պահանջները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում