ՌԴ նախագահին տարիներ են պետք ԱՊՀ երկրներից դոլարը հանելու համար. տնտեսագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՊՀ երկրներում դոլարը գարծածությունից հանելու և նոր ֆինանսական միասնական շուկա ստեղծելու համար երկար ժամանակ, նույնիսկ տարիներ են անհրաժեշտ: Սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 1- ին արած հայտարարությանը, նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Հայտարարության իրատեսականությունը բավականին ցածր է, քանի որ պետք է հետևողականություն ցուցաբերել, բավականին երկար ժամանակ է պետք, նույնիսկ տարիներ` որևէ արդյունքի հասնելու համար, որովհետև հասկանալի է, որ հիմնական սեփական հարստությունը կուտակված է դոլարով: Այս դեպքում մի հրովարտակը ղեկավարի կողմից, որով նա առաջարկում է հրաժարվել հիմնական արտարժույթից, այդպես հասարակ ձևով տեղի ունենալ չի կարող»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելեց Բոստանջյանը:

Տնտեսագետը նաև նշեց, որ դոլար-դրամ «պայքարը» պայմանավորված է նրանով, որ ողջ աշխարհի արժութային շուկաներում դոլարը մյուս արժույթների նկատմամբ գերակայություն ունի, և բազմաթիվ երկրներ, այդ թվում և Հայաստանը, պարզապես դոլարիզացված են: Արտարժույթի ցանկացած վայրիվերումների դեպքում հայկական արժույթը` դրամը, ևս ենթարկվում է փոփոխության, պայմանավորված տարբեր հանգամանքներով` տրանսֆերտների և ապրանքաշրջանառության ծավալների նվազմամբ և այլն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենքի նախագիծ է մտցրել ՌԴ-ի Պետդումա, որով առաջարկում է հրաժարվել ԱՄՆ դոլարից` ԱՊՀ-ում: Նախագծով նախատեսվում է միասնական ֆինանսական շուկա ստեղծել Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Տաջիկստանի և ԱՊՀ-ի այլ երկրների միջև:Այս օրինագծով առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա դոլարից ու եվրոյից հրաժարվել հաշվարկների ժամանակ` որպես «միջանկյալ արժույթ»:

Հայերեն

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները