Մտավորականները Ռոստովում հայի սպանությունը ոչ թե հակահայկականության այլ արժեհամակարգի խնդիր են դիտարկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Ռոստովի մարզի գյուղերից մեկում 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանի սպանությունը հոգեբան Սամվել Խուդոյանն անվանում է ոչ թե հակահայկականության դրսեւորում, այլ արժեհամակարգի խնդիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նույնպես կատարվածում ազգային դրդապատճառ չի փնտրում: «Մեզ մոտ էլ է ինքնադատաստան լինում` ծեծելով մարդ են սպանում: Արժեքային համակարգի խնդիր կա, եթե մարդը ապրում է մի արժեհամակարգում, մի հասարակությունում, որտեղ մարդը, մարդու կյանքը արժեք չէ` նմանատիպ դեպքերը հնարավոր են: Մարդուն կարելի է զոհաբերել հանուն երկաթի: Սա ահազանգ է»,- ասաց նա` հավելելով, որ գլխավոր խնդիրը համակարգն է, որտեղ մարդը արժեք չէ:

Oգոստոսի 30-ին Դոնի Ռոստովի մարզի գյուղերից մեկում՝ տոնակատարության ժամանակ, Ռաֆայել Խլղաթյանը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել հարակից տարածքում կայանված մեքենաներին, ինչի համար էլ համագյուղացիները դաժան ծեծի էին ենթարկել Խլղաթյանին և նրա հորը: Ռաֆայելը, ստացած ծանր վնասվածքներից, մահացել է։ Հարուցվել է քրեական գործ «Դիտավորյալ կերպով մահացու մարմնական վնասվածք» հասցնելու հոդվածով։ Ձերբակալվել է հաշվեհարդարի մեկ մասնակից` Անդրեյ Զ.-ն: Հարցաքննության ընթացքում միանգամից մի քանի վկա հայտնել են, որ ճակատագրական հարվածը, որից մահացել է Ռաֆայել Խլղաթյանը, հասցրել է հենց 46-ամյա Անդրեյ Զ.-ն: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Ռաֆայել Խլղաթյանը Հայաստանի քաղաքացի չէր: Նրա խոսքով` Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսության խորհրդականը հանդիպել է Ռաֆայել Խլղաթյանի հորը, ով գտնվում է հիվանդանոցում: «Քրեական գործի քննությունն ընթանում է»,- ասել էր Բալայանը` ավելացնելով, որ դրան ուշադրությամբ հետևում է Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը:

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին