Սփյուռք

Ռաֆայել Աբրահամյանը նշանակվել է Rambler&Co-ի գործադիր տնօրեն

2 րոպեի ընթերցում

Ռաֆայել Աբրահամյանը նշանակվել է Rambler&Co-ի գործադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի Ռաֆայել Աբրահամյանը նշանակվել է Rambler&Co ընկերության գործադիր տնօրեն է եւ պատասխանատու է լինելու ընկերությունների խմբի օպերացիոն եւ մարտավարական զարգացման համար: Այս մասին, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարություն է տարածել ընկերության մամուլի բաժինը: Աբրահամյանը հիմնական ուշադրությունը կենտրոնացնելու է նոր նախագծերի՝ թողարկման արագության եւ արդյունավետության բարձրացման վրա:

«Ընկերությունը հավակնոտ խնդիրներ ունի, ու ես ուրախ կլինեմ առավելագույն ջանքեր գործադրել դրանց իրականացման համար, առավել եւս, որ այդ հարցում ինձ օգնելու են ընկերության աշխատակիցները, ովքեր ապացուցել են նույնիսկ այսօրվա անկայուն շուկայում հաջողության հասնելու իրենց ունակությունը»,- Gazeta.ru-ին այսպես է մեկնաբանել է իր նշանակումը Աբրահամյանը:

2012թ. սկսած Աբրահամյանը ղեկավարել է Ալեքսանդր Մամուտի ակտիվները կառավարող A&NN հիմնադրամի տեխնոլոգիական եւ ինտերնետային ակտիվները ու մասնակցել «ՍՈՒՊ Մեդիա» եւ «Ռամբլեր-Աֆիշա» հոլդինգների միաձուլման գործարքի անցկացմանը, որի արդյունքում ձեւավորվել է Rambler&Co ընկերությունը: Նա նաեւ եղել է խմբի տնօրենների խորհրդի անդամ: A&NN-ից առաջ նա աշխատել է ՍՄՄ ընկերության ռազմավարության բաժնում, նաեւ PricewaterhouseCoopers ընկերությանM&A խորհրդատվական ստորաբաժանումում:

Rambler&Co-ն մեդիայի, տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում աշխատող ընկերությունների խոշորագույն խմբերից մեկն է Ռուսաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում