Արթուր Թորոյանը հեռացել է «Բանանց»-ից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փոխադարձ համաձայնությամբ խզվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի և թիմի 23-ամյա դարպասապահ Արթուր Թորոյանի միջև պայմանագիրը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասինհայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Վերջին չորս մրցաշրջանները «Բանանց»-ի գլխավոր թիմում անցկացրած դարպասապահը որոշում է կայացրել մշտական բնակության մեկնել Ֆրանսիա:
Արթուր Թորոյանը «Բանանց»-ի կազմում մասնակցել է 85 հանդիպման, դարձել Հայաստանի չեմպիոն և փոխչեմպիոն:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արթուր Թորոյանին ակումբում անցկացրած ժամանակահատվածի համար և ամենայն բարիք է մաղթում իր նոր կյանքում: