Ներառական կրթության ներդրումը հասարակության մեջ կխթանի հանդուրժողականություն. Անահիտ Բախշյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթական ոլորտում Հայաստանում լուրջ ձեռքբերումներ կան, որոնցից են ներառական կրթության ներդրումը և մասնավոր ու ավագ դպրոցների հիմնումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը օգոստոսի 31-ին լրագորղների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Այսօր չափազանց շատ է խոսվում այն մասին, թե ներառական կրթության գաղափարախոսությունը ուր է հասել, կա, թե ոչ: 15 տարի է Հայաստանի Հանրապետությունում աստիճանաբար ներդրվում է ներառական կրթության քաղաքականությունը: Այս համակարգի միջոցով է, որ մենք ունենալու ենք մեր երազած բարի, հանդուրժող, մարդասեր, խտրականությունից զերծ հասարակությունը»,- ասաց Բախշյանը:

Խոսելով մասնավոր դպրոցների մասին` նա նշեց, որ եթե հանրապետությունում կան մասնավոր դպրոցներ, որոնք լուրջ ծրագիր են իրականացնում և ցույց են տալիս, թե կրթության որակը կամ նպատակը ինչպիսին պետք է լինի:

«Դա մրցակցություն է և շատ ողջունելի մրցակցություն: Ուրիշ հարց է, որ մեծամասնությունը դրանցից չի կարող օգտվել ֆինանսական հնարավորություններից ելնելով»,- հավելեց բանախոսը:

Անդրադառնալով ավագ դպրոցներին` նշեց, որ դրանք երեխաների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու միջոց են:

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին