Հայ ըմբիշները սեպտեմբերի 5-10-ը Լաս Վեգասում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ըմբիշները սեպտեմբերի 5-10-ն ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կմասնակցեն 2015 թվականի Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, Շիրակի մարզն այս առաջնությունում ներկայացված կլինի միայն հունահռոմեական ոճում: «Եթե ազատ ոճի ըմբշամարտում պայքարի համար շիրակցիները մարզիկ չեն ուղարկում Լաս Վեգաս, ապա հունահռոմեական ոճի ըմբշամարտում 8 քաշային կարգերում 4-ը Շիրակի մարզից են. 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանն է Ախուրյանից, 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն է, մեր մյուս մասնակիցն Արսեն Ջուլֆալակյանն է, ով գյումրեցի է, բայց Երևանից է հանդես գալիս: Ծանր քաշային կարգում՝ 130 կգ, առաջին անգամ Շիրակի մարզն ունի իր մասնակիցը` Էդգար Խաչատրյանն է», - նշեց Վաչիկ Վարդանյանը:

Էդգարը հանդես է գալիս 130 կգ քաշային կարգում« սակայն կշռում է ընդամենը 108 կգ, նա վերջերս է վերադարձել Բրազիլիայում կայացած երիտասարդների աշխարհի առաջնությունից և միակ հայ ըմբիշն է, որ մեդալի է արժանացել: Ըստ Վաչիկ Վարդանյանի` հենց այս պատճառով է Էդգարն ընդգրկվել մեծահասակների հավաքական և ունի բոլոր նախադրյալները լավագույնս հանդես գալու:

«Բոլորիս ամենամեծ սպասելիքները կապված են Արթուր Ալեքսանյանի հետ« թեև նախապես ոչինչ չեմ ուզում ասել: Սեպտեմբերի 6-ին Արթուրի կշռումն է, իսկ 7-ին արդեն մենամարտը»,-հավելեց պատասխանատուն:

Մարզիկները Լաս Վեգաս կմեկնեն սեպտեմբերի 3-ի երեկոյան« իսկ մինչ այդ նրանք կգտնվեն հանգստի վիճակում: Օգոստոսի 26-ին ավարտվել է ըմբիշների վերջին ուսումնամարզական հավաքը Երևանում: Այս առաջնությունը վարկանիշային է, և հենց այստեղ է« որ մեր ըմբիշները նվաճելու են օլիմպիական խաղերի ուղեգրերը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում