Հասարակական

Բոտուլիզմով «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացու վիճակը շարունակում է ծանր մնալ

1 րոպեի ընթերցում

Բոտուլիզմով «Գյումրի» բժշկական կենտրոն  տեղափոխված քաղաքացու վիճակը շարունակում է ծանր մնալ

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոտուլիզմ ախտորոշումով «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացու վիճակը շարունակում է ծանր մնալ: Հիվանդը՝ Գյումրի քաղաքի` 1980 թվականին ծնված բնակիչ Քրիստինե Սարուխանյանը, բոտուլիզմ ախտորոշումով «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել օգոստոսի 30-ին` ժամը 12:45-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից՝ քաղաքացին բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն: Առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում