Մեզ հետաքրքիր խումբ է բաժին հասել. Թոմաս Տուխել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դորտմունդի«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները:«Մեզ հետաքրքիր խումբ է բաժին հասել: ՊԱՕԿ-ի հետ խաղերում սպասվում է անսովոր մթնոլորտ, «Կրասնոդար»-ն ուժեղ ակումբ է բազմաթիվ արտասահմանցի ֆուտբոլիստներով, իսկ«Գաբալա»-ն ավելի վաղ ուժեղ գտնվեց«Պանատինաիկոս»-ից: Մենք պետք է ուշադիր պատրաստվենք այդ մրցավեճերին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դորտմուդնյան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Տուխելը:
«Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ընդգրկվել է C խմբում, և խմբային փուլում կմրցի հունական ՊԱՕԿ-ի, ռուսական «Կրասնոդար»-ի և ադրբեջանական «Գաբալա»-ի հետ:
Կարդացեք հոդվածը` Русский