Ֆուտբոլ

Գոլս շատ գեղեցիկ ստացվեց. Հենրիխ Մխիթարյան

1 րոպեի ընթերցում

Գոլս շատ գեղեցիկ ստացվեց. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի Փլեյ-Օֆֆ փուլի«Բորուսիա» - «Օդդ» (7:2) խաղը, որում դարձել է մեկ անչափ գեղեցիկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

«Իմ գոլը շատ գեղեցիկ ստացվեց: Չնայած Դոնեցկում ինձ հաջողվել է մի քանի ոչ պակաս գեղեցիկ գոլեր: Շատ ուրախ եմ, որ 7 խաղում խփել եմ 8 գոլ: Սակայն դրա համար ես պետք է շնորհակալություն հայտնեմ թիմակիցներիս: Նրանք են դրանում ինձ օգնել:Ողջ թիմն այժմ գտնվում է հիանալի մարզավիճակում: Սակայն այս խաղից հետո պետք է սխալ թույլ տանք, չգնահատելով «Հերտա»-ին, ում հետ պետք է խաղանք առաջիկա կիրակի»,- ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելովbvb09fans.ru-ն, ասել է Մխիթարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում