Ֆուտբոլ

Դորտմունդի «Բորուսիա»-ն Եվրոպայի լիգայի խմբային փուլում կմրցի ադրբեջանական թիմի հետ

3 րոպեի ընթերցում

 Դորտմունդի «Բորուսիա»-ն Եվրոպայի լիգայի խմբային փուլում կմրցի ադրբեջանական թիմի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ընդգրկվել է C խմբում, և խմբային փուլում կմրցի հունական ՊԱՕԿ-ի, ռուսական Կրասնոդարի և ադրբեջանական Գաբալայի հետ:

Ֆրանսիական «Մարսել»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը, ընդգրկվել է F խմբում, որտեղ կմրցի «Բրագա»-ի, «Լիբերեց»-ի և «Գրոնինգեն»-ի հետ:

A խմբում ընդգրկվել են «Այաքս»-ը, «Սելթիկ»-ը, «Ֆեներբախչե»-ն և «Մոլդե»-ն: B խմբում միմյանց դեմ կմրցեն «Ռուբին»-ը, «Լիվերպուլ»-ը. «Բորդո»-ն և «Սիոն»-ը: Իտալական «Նապոլի»-ն հայտնվել է D խմբում, որտեղ կմրցի «Բրյուգե»-ի, «Լեգիա»-ի և «Միտդյուլանդ»-ի հետ: E խմբում միմյանց դեմ կմրցեն «Վիլյառեալ»-ը, «Վիկտորիա Պլզեն»-ը, ավստրիական «Ռապիդ»-ը և Մոսկվայի «Դինամո»-ն: G խմբում ընդգրկվել են «Դնեպր»-ը, «Լացիո»-ն, «Սենտ Էտիեն»-ը և «Ռոսոնբուրգ»-ը: H խմբում միմյանց դեմ կմրցեն «Սպորտինգ»-ը, «Բեշիքթաշ»-ը, Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը և «Սկենդերբաու»-ն: I խմբում ընդգրկվել են «Բազել»-ը, «Ֆիորենտինա»-ն, «Լեխ»-ը և «Բելենենսես»-ը: J խմբում միմյանց հետ ուժերը կչափեն «Տոտենհեմ»-ը, «Անդերլեխտ»-ը, «Մոնակո»-ն և «Ղարաբաղ»-ը: K խմբում ուժերը կչափեն «Շալկե 04»-ը, ԱՊՕԵԼ-ը, «Սպարտա»-ն և «Աստերաս»-ը: L խմբում ընդգրկվել են «Ատլետիկ Բիլբաո»-ն, «ԱԶ Ալկմար»-ը, «Աուքսբուրգ»-ը և «Պարտիզան»-ը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղերը կմեկնարկեն սեպտեմբերի 17-ին: Եվրոպայի լիգայի խաղարկության գործող գավաթակիրը իսպանական «Սևիլիա»-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում